Logo

Որ դեպքում Դեմբելեն կտեղափոխվի ՊՍԺ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:12 / 09.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել ՊՍԺ՝ հաղորդում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ տեղափոխությունը կկայանա, եթե փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը որոշի հեռանալ։ Դեմբելեն ֆրանսիական ակումբ կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ ֆրանսիացին հրաժարվել է երկարաձգել կատալոնացիների հետ գործող պայմանագրի ժամկետը։ Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա