Logo

Որ դեպքում Պերեսը կհեռացնի Անչելոտիին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:24 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Պերես-Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, եթե նա չկարողանա «Ռեալի» ղեկին նվաճել Իսպանիայի չեմպիոնական տիտղոսը՝ հայտնում է AS-ը։

Հաղորդվում է, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու դեպքում իտալացին կպահպանի իր աշխատանքը։

Քառորդ եզրափակիչ փուլում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Լոնդոնի «Չելսիին», որը նախորդ տարի դուրս է թողել «սերուցքայիններին» մրցաշարից։

Մադրիդի «Ռեալը» 66 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, 2-րդ տեղում ընթացող «Սևիլիան» ունի 57 միավոր, իսկ 3-րդ տեղում ընթացող «Բարսելոնան», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել, ունի 54 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա