Logo

1 խաղային դիրք. ո՞ր դեպքում «Ռեալը» կրկին տրանսֆեր կկատարի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:40 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» հարձակվողներ Լուկա Յովիչն ու Մարիանոն, ամենայն հավանականությամբ, կլքեն թիմը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Marca-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» մտադիր են ուժեղացնել միայն կենտրոնական հարձակվողի դիրքը: Եթե «Արքայական ակումբը» չկարողանա պահել Բորխա Մայորալին, ապա կսկսի փնտրել այնպիսի հարձակվող, որը խաղաոճով նման է Կարիմ Բենզեմային և հարկ եղած դեպքում կփոխարինի ֆրանսիացուն:

Նշվում է, որ մադրիդյան գրանդն արդեն կապ է հաստատել ռմբարկուներ Էդին Ջեկոյի («Ինտեր») և Ռաուլ դե Թոմասի հետ («Էսպանյոլ», «Ռեալի» սան է - խմբ.), սակայն բանակցությունների ընթացքի մասին հստակ տեղեկություն չկա:

2021/22 մրցաշրջանում վերոնշյալ երկու ֆուտբոլիստն էլ խփել է 17-ական գոլ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա