Logo

Որ թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ. Մոուրինյոյի կանխատեսումը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.07.2021ՍՊՈՐՏ
mourinho - Որ թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ. Մոուրինյոյի կանխատեսումը
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

02 Հուլիս 2021 - 23:00

1

Բելգիա

2

Իտալիա

0 - 1 Նիկոլո Բարելա - 31`

0 - 2 Լորենցո Ինսինյե - 44`

1 - 2 Ռոմելու Լուկակու - 47`

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կանխատեսումներն է արել ԵՎՐՈ 2020-ի 1/4 եզրափակիչ խաղերի վերաբերյալ ու նշել՝ որ թիմերը հաջորդ փուլ կանցնեն իր կարծիքով:

«Անգլիան հաստատ կիսաեզրափակիչ դուրս կգա: Ես կասեի, որ Դանիան էլ կհաղթահարի Չեխիայի արգելքը: Բելգիա – Իտալիա՞. մեծ խնդիր է այս խաղի մասին կարծիք ասելը: Եթե չասեմ, որ Իտալիան է հաղթելու, վաղը ինձ կսպանեն, դրա համար էլ ես կասեմ Իտալիա: Կարծում եմ՝ Իսպանիան էլ կհաղթի Շվեյցարիային, բայց դա էլ մեծ խաղ է»,  – Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա