Logo

Որ թիմերը կխաղան Իսպանիայի սուպերգավաթում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 17.07.2020ՍՊՈՐՏ
lionel messi sergio ramos barcelona real madrid 2019 20 bi7km00r5xiz1a3c2sjwdu7qa - Որ թիմերը կխաղան Իսպանիայի սուպերգավաթում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:10

-

-

«Ռեալի»՝ Լա լիգայի չեմպիոն հռչակվելուց հետո հայտնի դարձան Իսպանիայի սուպերգավաթի մասնակիցները:

Իսպանիայի սուպերգավաթը կրկին անցկացվելու է Սաուդյան Արաբիայում՝ նոր ձևաչափով, որին մասնակցելու է 4 թիմ, ու կիսաեզրափակիչներում հաղթողները դուրս են գալու եզրափակիչ: Իսպանիայի՝ 2020/21 սուպերգավաթի խաղարկության մասնակիցներն են «Ռեալը»՝ որպես երկրի չեմպիոն, «Բարսելոնան»՝ որպես փոխչեմպիոն, «Ռեալ Սոսյեդադն» ու «Ատլետիկ Բիլբաոն» էլ՝ որպես Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակիցներ, որի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի վերջին խաղարկությունում հաղթեց «Ռեալը»՝ եզրափակիչում գերազանցելով «Ատլետիկոյին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա