Logo

Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովի օրը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:12 / 16.05.2022Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական՝ 22-րդ ժողովը տեղի է ունենալու հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում: Նման որոշում է կայացվել այսօր հրավիրված ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում՝ հայտնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։

Գործկոմում քննարկվել է նաև ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդությունը։ Դեռ փետրվարի 22-ին կայացած նիստում այդ կառույցը որոշել էր ֆուտբոլային սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով դիմել ՀՖՖ Գործադիր կոմիտեին՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած «Նոա»-«Սևան» հանդիպումից հետո Տիգրան Հակոբյանի գործողությունների վերաբերյալ ՀՖՖ Կանոնադրության, Կանոնակարգերի և այլ իրավական ակտերի կիրառման ապահովմանն ուղղված անհրաժեշտ գործնական միջոցառումներ ձեռնարկելու միջնորդությամբ։

Այսօր ՀՖՖ գործկոմի անդամները, քննարկելով վերոնշյալ միջնորդությունը, քվեարկությամբ որոշեցին Տիգրան Հակոբյանին 5 տարի ժամկետով զրկել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա