Logo

Կանանց Չեմպիոնների լիգա. «Հայասայի» առաջին մրցակիցը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:51 / 24.06.2022Հայկական ֆուտբոլ
null

Կանանց ֆուտբոլի Հայաստանի առաջնության հաղթող «Հայասան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում մրցելու է իսլանդական «Վալյուրի» հետ։ Դա հայտնի է դարձել Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից։

Հայկական թիմն ընդգրկվել է առաջին խմբում և հաջողության դեպքում հաջորդ հանդիպումը կանցկացնի «Պոմուրյե Բելտինչի» (Սլովենիա) - «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։

Խաղերը կկայանան օգոստոսի 18-21-ը Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա