Logo

NBA-ի այս տարվա դրաֆթի լավագույն տասնյակը

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:55 / 24.06.2022Բասկետբոլ
NBA- լավագույն դրաֆտ

Այս գիշեր Բրուքլինի Barclays Center-ում (Նյու Յորք) տեղի է ունեցել NBA-ի դրաֆթի 2022 թվականի արարողությունը։ Հայտնի է ընտրված բասկետբոլիստների լավագույն տասնյակը, որը գլխավորում է Դյուկի համալսարանի թիմի ռմբարկու Պաոլո Բանկերոն, որին ընտրել է «Օռլանդո Մեջիքը»։ 

NBA-ի 2022-ի դրաֆթի թոփ տասնյակը 

1. Պաոլո Բանկերո (խոցող ռմբարկու, Դյուկի համալսարան)՝ «Օռլանդո Մեջիք»
2. Չետ Հոլմգրեն (խոցող ռմբարկու, Գոնզագի համալսարան)՝ «Օքլահոմա Սիթի»
3. Ջաբարի Սմիթ (ռմբարկու, Օբերնի համալսարան)՝ «Հյուսթոն Ռոքեթս»
4. Քիգան Մյուրեյ (ռմբարկու, Այովայի համալսարան)՝ «Սակրամենտո Քինգզ»
5. Ջեյդեն Այվի (պաշտպան, Պերդյուի համալսարան)՝ «Դեթրոյթ Փիսթոնս»
6. Բենեդիկտ Մատուրին (պաշտպան, Արիզոնայի համալսարան)՝ «Ինդիանա Փեյսերս»
7. Շեյդոն Շարփ (պաշտպան, Կենտուկիի համալսարան)՝ «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս»
8. Դայսոն Դենիելս (ռմբարկու, «Իգնայթ» ակումբ, NBA-ի Զարգացման լիգա)՝ «Նյու Օռլեան Պելիկանս»
9. Ջերեմի Սոհան (ռմբարկու, Բեյլորի համալսարան)՝ «Սան Անտոնիո Սփըրս»
10. Ջոնի Դևիս (պաշտպան, Վիսկոնսինի համալսարան)՝ «Վաշինգթոն Ուիզարդս»։

Հավելենք՝ Դրաֆթը պրոֆեսիոնալ ակումբների կողմից NBA-ի որևէ թիմի հետ գործող պայմանագիր չունեցող խաղացողների ընտրության արարողությունն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա