Logo

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկում է Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում. մրցակիցները հայտնի են  

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:16 / 07.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքական

Չեռնոգորիայում տեղի ունեցած վիճակահանությամբ որոշվել են թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցները։

Մեր ընտրանին ընդգրկվել է C ենթախմբում, որում մրցելու է Մարոկկոյի, Մոլդովայի և Մավրիտանիայի հավաքականների հետ։ Առաջին մրցակիցը լինելու է Մարոկկոն, որի մարզուհիներին հայ թենիսիստուհիները հանդիպել են 2008, 2012, 2016 և 2019 թվականներին։ Երեք խաղում հաղթել են հյուսիսաֆրիկուհիները, 1-ում՝ Հայաստանը։ Երեք տարի առաջ տեղի ունեցած վերջին խաղում հաջողությունն ուղեկցել է Մարոկկոյին (3։0)։

Հաշվետու մրցավեճին Հայաստանը ներկայանալու է Անի Ամիրաղյան, Գաբրիելա Ակոպյան, Արևիկ Թումանյան կազմով։ Գլխավոր մարզիչը (կապիտանը) Գայանե Մովսիսյանն է։

A ենթախումբը կազմել են Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Նիգերիայի հավաքականները։ B ենթախմբում ելույթ են ունենալու Կիպրոսի, Ալժիրի, Ադրբեջանի և Գանայի թիմերը։

Մրցակարգի համաձայն՝ Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաքում այսօր մեկնարկող մրցաշարում պայքարը շարունակելու են միայն ենթախմբերի հաղթողները, որոնք փլեյ-օֆֆում վիճարկելու են այս գոտու 2-րդ խմբի միակ ուղեգիրը։

Մրցաշարին մասնակցելուց հրաժարվել են Կամերունի, Մոզամբիկի, Տանզանիայի, Ռուանդայի և Զիմբաբվեի հավաքականները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա