Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու վիճակահանությունը, որի արդյունքներով որոշվել են նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մրցակիցները։
Մրցաշարի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ընտրանին Կիպրոսի, Վրաստանի և Լիխտենշտայնի թիմերի հետ ընդգրկվել է Ա ենթախմբում։ Մյուս քառյակում են Չեռնոգորիայի, Լյուքսեմբուրգի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մոլդովայի հավաքականները։ Ենթախմբերում հանդիպումներին հաջորդելու է փլեյ-օֆֆը, որի արդյունքներով երեք հավաքական բարձրանալու է 2-րդ խումբ, իսկ երկու վատագույն արդյունք գրանցած թիմերը նահանջելու են 4-րդ խումբ։
Գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի ղեկավարությամբ ելույթ են ունենալու Միքայել Ավետիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Աշոտ Մկրտչյանը և Ռոբերտ Եդիգարյանը։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո