Logo

Հրաձգության Հայաստանի չեմպիոնները հայտնի են. առջևում միջազգային մեկնարկներն են

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:25 / 24.01.2022ՍՊՈՐՏ
hradzgutyan chempionner

Երևանում 65 լավագույն նշանառուների մասնակցությամբ անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը։ Առաջնության արդյունքներով ձևավորված թիմը տարվա ընթացքում մեր երկիրը կներկայացնի միջազգային ասպարեզում։  

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան տեղեկացնում է, որ կրակուղի էին դուրս եկել Երևանի հրաձգության ՄՊՄԴ-ի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրիի մարզադպրոցի և Վանաձորի թիմի ներկայացուցիչները։

Աղջիկներից երկրի չեմպիոն են դարձել Միլենա Պողոսյանը (օդամղիչ հրացան, 60 կրակոց), Էլմիրա Կարապետյանը (օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց) և Լիլիթ Մկրտչյանը (նորմալ վազքով շարժվող թիրախներին հրաձգություն)։

Տղաներից առավել դիպուկ են գտնվել Նարեկ Ադամյանը (օդամղիչ հրացան, 60 կրակոց), Սևակ Արշակյանը (օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց) և Գոռ Խաչատրյանը (նորմալ վազքով շարժվող թիրախներին հրաձգություն)։

Առաջնության մասնակիցներից Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ սպորտի վարպետի, Գևորգ Մելքոնյանը և Միլենա Միասարյանը՝ ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի, Գոռ Մանուչարյանը՝ 1-ին կարգայինի նորմա։

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և դիպլոմներով, արժանացել դրամական պարգևի։ Դրամական մրցանակներ են ստացել նաև չեմպիոնների անձնական մարզիչները։

Առաջնությանը ներկա են եղել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և այլ պատասխանատուներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա