Logo

Խճուղային հեծանվավազքի Հայաստանի չեմպիոնները

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:36 / 23.06.2022ՍՊՈՐՏ
հեծանվավազքի Հայաստանի չեմպիոն

Տեղի է ունեցել խճուղային հեծանվավազքի տարիքային տարբեր խմբերի Հայաստանի առաջնությունը։

Ստուգատեսին հատկապես հաջող են մասնակցել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սաները։ Մասնավորապես, մեծահասակների հաշվարկում երեք մրցաձևերում վերջնագիծն առաջինն է հատել ու երկրի չեմպիոն է հռչակվել Ստեփան Գրիգորյանը։

Երիտասարդների պայքարում Վահե Վիրաբյանը նվաճել է 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։ Իսկ պատանիների հաշվարկում երկու մրցատարածությունում հաղթել է Նարեկ Դավթյանը, մեկում՝ Արթուր Վարելջյանը։

Կանանց պայքարում 1-ական ոսկե, արծաթե ու բրոնզե պարգևի է արժանացել Սվետլանա Մկրտչյանը՝ տեղեկացնում է ԵՕՀՊՄՔ-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա