Logo

Որքա՞ն են վաստակել Լեոնարդո դի Կապրիոն և Ջենիֆեր Լոուրենսը «Don’t Look Up» ֆիլմի նկարահանումներից

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 05.01.2022ՍՊՈՐՏ
Don't Look Up ֆիլմ

Netflix-ի նոր «Don’t Look Up» ֆիլմն այսօր դարձել է ծառայության ամենահայտնի ֆիլմերից մեկը։ Ադամ Մաքքեյի կատակերգության պրեմիերան կայացել է դեկտեմբերի 24-ին։

Աստղային դերասանական կազմը չէր կարող մեծ ուշադրություն չգրավել ֆիլմի վրա․ Լեոնարդո Դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Թիմոթի Շալամեն, Քրիս Էվանսը և շատ այլ ոչ պակաս հայտնի դերասաններ։
Նախօրեին JustJared-ը հրապարակել էր ֆիլմի երկու գլխավոր դերակատարների՝ Դի Կապրիոյի և Լոուրենսի պաշտոնական հոնորարները։
Այսպես, Լեոնարդո Դի Կապրիոն 30 մլն դոլար է ստացել Don’t Look Up գեղարվեստական ​​ֆիլմում նկարահանվելու համար։ Մինչդեռ Ջենիֆեր Լոուրենսը իր գործընկերոջից 5 միլիոնով պակաս է վաստակել։

Հիշեցնենք, որ Netflix-ի «Don’t Look Up» կատակերգության սյուժեի համաձայն՝ գիտնականը (Լեոնարդո դի Կապրիո) իմանում է, որ Երկրին աստերոիդ է մոտենում, ինչը կհանգեցնի աղետի։ Հերոսը փորձում է նախազգուշացնել նախագահ Ջենի Օռլեանին (Մերիլ Սթրիփ) հնարավոր աղետի մասին, բայց նա բախվում է անհավատությանը:

մանրամասն տես՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա