Logo

Որքա՞ն գումար պետք է փոխհատուցի «Լեսթերը» Ռանիերիին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.02.2017ՍՊՈՐՏ
Claudio 606625 - Որքա՞ն գումար պետք է փոխհատուցի «Լեսթերը» Ռանիերիին

«Լեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հրաժեշտ է տվել  ֆուտբոլիստներին ու ակումբի աշխատակիցներին:

«Հույս ունեմ, որ նորից կկատարվի այն, ինչին մենք կարողացանք հասնել: Բայց դժվար է լինելու»,-ասել է Ռանիերին:

Պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար 65-ամյա մասնագետը ակումբի ղեկավարությունից կստանա 3,5 մլն. ֆունտ փոխհատուցում, որը Ռանիերիի տարեկան աշխատավարձն էր:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի գլխավորությամբ «Լեսթերը» իր 133 տարվա գոյության ընթացքում առաջին անգամ նվաճեց ԱՊԼ-ի գավաթը: Իսկ օգոստոսին իտալացին թարմացրեց պայմանագիրը մինչև 2020 թվականը, իսկ 2017-ի փետրվարի 23-ին պաշտոնանկ արվեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա