Logo

Որքան աշխատավարձի շնորհիվ ՊՍԺ-ն «Բարսելոնայից» «փախցրեց» Վեյնալդումին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 07.06.2021ՍՊՈՐՏ
Wijnaldum - Որքան աշխատավարձի շնորհիվ ՊՍԺ-ն «Բարսելոնայից» «փախցրեց» Վեյնալդումին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը շատ մոտ է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալուն:

Հոլանդական De Telegraaf-ին հայտնի է դարձել, թե որքան գումար է 30-ամյա ֆուտբոլիստը ստանալու Փարիզում: Հոլանդացին տարեկան ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 10 մլն եվրո:

Ֆուտբոլիստը ցանկանում է 3 տարվա ժամկետով պայմանագիրը ստորագրել մինչև ԵՎՐՈ-2020-ի մեկնարկը: Նա ազատ գործակալի կարգավիճակով է միանալու ֆրանսիական ակումբին:

Վեյնալդումը նաև առաջարկ ուներ «Բարսելոնայից», որը պատրաստ էր տարեկան վճարել «մաքուր» 4 մլն եվրո: ՊՍԺ-ի միջամտությունից հետո կատալոնացիները հրաժարվել են բարձրացնել իրենց առաջարկած գումարը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա