Logo

Որքան բոնուս կստանա Մոուրինյոն, եթե Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 17.01.2020ՍՊՈՐՏ
josemourinho1212 - Որքան բոնուս կստանա Մոուրինյոն, եթե Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:30

-

-

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանի համար Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու դեպքում կստանա 2.3 միլիոն եվրո հավելավճար, տեղեկացնում է Daily Mail-ը:

Մոուրինյոն «Տոտենհեմը» գլխավորեց 2019-ի նոյեմբերին՝ փոխարինելով Մաուրիսիո Պոչետինոյին: Այդ պահին լոնդոնցիներին 11 միավոր էր բաժանում ՉԼ գոտուց, ու եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի ուղեգիրը նվաճելն այնքան էլ իրատեսական չէր թվում, սակայն ակումբի համար այնքան կարևոր է թիմի՝ ՉԼ-ում մասնակցությունը, որ ղեկավարությունը պորտուգալացու պայմանագրում այդպիսի կետ է սահմանել:

Հաղորդվում է, որ մրցաշրջանում իր նպատակներին հասնելու համար Մոուրինյոն ակումբից խնդրել է հունվարին գնել կենտրոնական հարձակվող, քանի որ Հարի Քեյնն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա