Logo

Որքան է «Բարսան» պատրաստ վճարել Լևանդովսկիի տրանսֆերի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:16 / 12.04.2022ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Լևանդովսկի

Իսպանական «Բարսելոնան» Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ գնահատում է 30 միլիոն եվրո՝ հայտնում է Goal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը լրջորեն է տրամադրված լեհ ֆուտբոլիստի ձեռքբերման հարցում և պատրաստ է նրան տարեկան վճարել մոտ 40 մլն եվրո:

Նշվում է, որ «Բարսելոնան» դեռ չի պայմանավորվել «Բավարիայի» հետ լեհ հարձակվողի տրանսֆերի շուրջ։

33-ամյա Լևանդովսկին գերմանական թիմին միացել է 2014 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 46 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Լևանդովսկիի պայմանագիրը գերմանական ակումբի հետ կավարտվի 2023 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա