Logo

Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 30.07.2021ՍՊՈՐՏ
skysports jules kounde sevilla 5460047 - Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից

«Սևիլիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն շարունակում է մնալ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը:

Goal-ի փոխանցմամբ՝ անդալուսական թիմը մտադիր է Կունդեի տրանսֆերի վաճառքից ստանալ 80 միլիոն եվրո: «Չելսին» պատրաստ է գործարքում ներառել կենտրոնական պաշտպան Կուրտ Զումային:

Սակայն աղբյուրը պնդում է, որ իսպանական ակումբն առանձնապես հետաքրքրված չէ գործարքի արդյունքում նոր խաղացողի ժամանումով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կունդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Չելսիի» հետ: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Մադրիդյան ակումբը ամենապասիվն է Կունդեի համար պայքարում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա