Logo

Որքան գումար են Պերեսից պահանջել սկանդալային ձայնագրությունները չհրապարակելու համար

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 15.07.2021ՍՊՈՐՏ
perez - Որքան գումար են Պերեսից պահանջել սկանդալային ձայնագրությունները չհրապարակելու համար

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հնարավորություն է ունեցել գնել ձայնագրությունները, որոնք հուլիսի 13-ին հրապարակվել են El Confidencial-ի եթերում:

Այդ ձայնագրություններում Պերեսը քննադատել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Ռաուլ  Գոնսալեսին, Իկեր Կասիլյասին, Կրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև մարզիչներ Վիսենտե դել Բոսկեին և Ժոզե Մոուրինյուին:

Onda Cero-ն տեղեկացնում է, որ Պերեսի խոսքերը ձայնագրած Խոսե Անտոնիո Աբելանը 2011 թվականին 10 մլն եվրո է պահանջել, որպեսզի ոչնչացնի բոլոր ֆայլերը: Նա մադրիդյան ռեստորաններից մեկում հանդիպել է Պերեսի ներկայացուցիչ՝ «Ռեալի» փոխնախագահ Էդուարդո Ֆերնանդես դե Բլասի հետ և ներկայացրել իր պահանջները: Պերեսը հրաժարվել է այդ գործարքից:

Ձայնագրությունների հրապարակումից հետո նա հայտարարել է, որ իր խոսքերը հանվել են ենթատեքստից:

Պերեսի սկանդալային ձայնագրության նոր մանրամասներ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա