Logo

Որքան գումար կստանա «Ռեալը» Հաքիմիի՝ «Ինտերից» ՊՍԺ տեղափոխությունից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.07.2021ՍՊՈՐՏ
գումար կստանա Ռեալը Հաքիմիի՝ Ինտերից ՊՍԺ տեղափոխությունից - Որքան գումար կստանա «Ռեալը» Հաքիմիի՝ «Ինտերից» ՊՍԺ տեղափոխությունից

Մադրիդի «Ռեալն» «Ինտերի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հաքիմիի՝ ՊՍԺ տեղափոխությունից գումար կստանա՝ հաղորդում է AS-ը:

Այսօր հայտնի է դարձել, որ «Ինտերն» ու ՊՍԺ-ն բանակցությունների վերջին փուլում են, ու տրանսֆերը, ըստ ամենայնի, կկայանա հուլիսի 1-ին:

Ակնկալվում է, որ ֆրանսիական ակումբը տրանսֆերի համար կվճարի 70 մլն եվրո:

Մադրիդի «Ռեալը» Հաքիմիի տրանսֆերից 2,1 մլն եվրո կստանա, քանի որ ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» սան է: Թիմին կվճարի ՖԻՖԱ-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա