Logo

Որտեղ կշարունակի իր մարզչական կարիերան Ալեքսանդր Գրիգորյանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.09.2021Հայկական ֆուտբոլ
Որտեղ կշարունակի իր մարզչական կարիերան Ալեքսանդր Գրիգորյանը - Որտեղ կշարունակի իր մարզչական կարիերան Ալեքսանդր Գրիգորյանը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Ալաշկերտի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը վերադառնում է կանանց ֆուտբոլ:

Sport24-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին 55-ամյա մասնագետը կգլխավորի ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որի ղեկին եղել է 2018-19 մրցաշրջանում:

Այսօր բանակայինների կանանց թիմը մնացել է առանց գլխավոր մարզչի. պաշտոնից ազատվել է Սերգեյ Լավրենտևը:

ԲԿՄԱ-ի կանանց թիմը Ռուսաստանի առաջնությունում անցկացրած 21 խաղից հետո 3-րդ հորիզոնականում է՝ առաջատար «Լոկոմոտիվին» զիջելով 17 միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա