Logo

«Ոսկե գնդակի» մրցանաբաշխության օրը

13:40 / 09.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

France Football ամսագրի կողմից անցկացվող «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է միջոցառման պաշտոնական էջը: Մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի Փարիզի «Շատլե» թատրոնում:

Տղամարդկանց պայքարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 30 հավակնորդների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 6-ին, նույն օրը հայտնի կդառնան նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհու կոչման 20 հավակնորդները, լավագույն դարպասապահի 10 հավակնորդները և մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի 10 հավակնորդները:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Իթիհադի» աստղային նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա