Logo

Ոստիկանությունը հետաքննում է Հոլանդի մասնակցությամբ միջադեպը (ֆոտո)

15:04 / 29.03.2023ՍՊՈՐՏ
null

Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասնակցությամբ միջադեպը, հայտնում է The Sun-ը:

Մարզական ԶԼՄ-ները մարտի 28-ին հրապարակել էին լուսանկարներ, որտեղ 22-ամյա ֆուտբոլիստը մեքենա վարելիս օգտագործում է հեռախոս:

Եթե հետաքննությունը ցույց տա, որ նորվեգացին մեղավոր է, ապա նա կտուգանվի 200 հազար ֆունտ ստերլինգ, իսկ վարչական իրավախախտման համար նրանից կհանվի 6 տուգանային միավոր:

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել 42 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 170 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա