Logo

ՈւԵՖԱ-ի նախագահ. «Քննարկել ենք ԱՄՆ-ում Չեմպիոնների լիգայի խաղեր անցկացնելու տարբերակը»

22:36 / 25.04.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է, որ կազմակերպությունը դիտարկում է եվրոպական Չեմպիոնների լիգայի խաղերն ԱՄՆ-ում անցկացնելու տարբերակը։

«Նման հնարավորություն կա, մենք արդեն քննարկել ենք։ Վերջերս կայացավ աշխարհի առաջնությունը, 2024 թվականին կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Այս տարի Չեմպիոնների լիգայի երափակիչը նախատեսված է Ստամբուլում, հաջորդ տարի՝ Լոնդոնում, իսկ 2025 թվականին՝ Մյունխենում։ Դրանից հետո ամեն ինչ հնարավոր է։

Ֆուտբոլը վերջերս շատ տարածված է ԱՄՆ-ում։ Ամերիկացիները պատրաստ են լուրջ գումարներ վճարել լավագույնը դիտելու համար։ Նրանք հետևում են եվրոպական ֆուտբոլին այնպես, ինչպես եվրոպացիները՝ NBA-ին: Սա շատ կարևոր և հեռանկարային շուկա է ապագայում»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է hotsport.rs-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա