Logo

ՈՒԵՖԱ-ի նախագահը ևս դեմ է Աշխարհի առաջնությունն ամեն 2 տարին մեկ անցկացնելու գաղափարին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 30.12.2021ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Չեֆերի

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Աշխարհի առաջնությունը պետք չէ երկու տարին մեկ անցկացնել։ Նման գաղափար ՖԻՖԱ-ն է առաջարկում։

«Որպեսզի Աշխարհի առաջնությունն ավելի հետաքրքիր լինի՝ պետք է անցկացվի չորս տարին մեկ անգամ։ Բացի այդ, եթե այն անցկացվի ամեն երկու տարին մեկ, այն կոչնչացնի կանանց ֆուտբոլը, այլ մարզաձևեր, Օլիմպիական խաղերը և այսպես շարունակ։ Սա պարզապես վատ գաղափար է։

Աշխարհի առաջնությունը ֆուտբոլային մեծագույն իրադարձություն է և պետք է անցկացվի ամեն 4 տարին մեկ։ Լիովին հավանական է, որ ամբողջ աշխարհի երկրպագուների 75 տոկոսը ևս դեմ են»,- ասել է Չեֆերինը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա