Logo

ՈՒԵՖԱ-ն հաստատել է՝ «Տոտենհեմ» – «Ռեն» խաղն այսօր չի կայանա

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.12.2021ՍՊՈՐՏ
ՈՒԵՖԱ

ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Տոտենհեմի» ու «Ռենի» միջև նախատեսված խաղն այսօր չի կայանա՝ գրում է Football.London-ը:

«Մենք հաստատում ենք, որ «Տոտենհեմ» – «Ռեն» խաղն այսօր չի կայանա: Լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի ժամանակին»,- աղբյուրը մեջբերում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունը:

Կողմերն այժմ բանակցություններ են վարում խաղի նոր ժամանակացույցի որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմում» կորոնավիրուսի համավարակի մեծաթիվ դեպքեր են արձանագրվել: Հաստատված է, որ ակումբի 13 ներկայացուցիչ, որոնցից 8-ը՝ հիմնական թիմի ֆուտբոլիստներ, վարակված են COVID-19-ով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա