Logo

ՈՒԵՖԱ-ն հերքում է. Բոլոր թիմերը շանս կստանան պայքարելու ՉԼ խմբային փուլի համար

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 12.05.2020Հայկական ֆուտբոլ
ararat armenia - ՈՒԵՖԱ-ն հերքում է. Բոլոր թիմերը շանս կստանան պայքարելու ՉԼ խմբային փուլի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:57

-

-

ՈՒԵՖԱ-ն հերքել է բրիտանական մամուլում տարածված լուրերն այն մասին, թե եվրագավաթների որակավորման փուլերը կարող են կրճատվել, հաղորդում է TACC-ը:

Մասնավորապես, The Times-ը գրել էր, թե քննարկվում է երկու տարբերակ՝ որակավորման փուլերն անցկացնել մեկ խաղով կամ կրճատել փուլերը և անցկացնել միայն բարձր վարկանիշով լիգաների միջև՝ մյուս ակումբներին հատկացնելով փոխհատուցում:

«ՈՒԵՖԱ-ն երբեք չի դիտարկել տարբերակ, որի դեպքում երկրների առաջնությունների հաղթողները կզրկվեն իրենց իրավունքից՝ խաղադաշտում պայքարելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլ հասնելու համար: ՈՒԵՖԱ-ն այս պահին հետևում է իրավիճակի զարգացմանը և հնարավոր ազդեցություններին՝ հաջորդ մրցաշրջանի եվրագավաթների որակավորման փուլերին: Այս պահին որակավորման փուլի ոչ մի հստակ տարբերակ մշակված չէ»,-հայտարարել է ՈՒԵՖԱ-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա