Logo

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ 2016/17 մրցաշարի լավագույնների թեկնածուներին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 04.08.2017Հայկական ֆուտբոլ
Ronald - ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ 2016/17 մրցաշարի լավագույնների թեկնածուներին

Օգոստոսի 24-ին Մոնակոյում կկայանա ՈՒԵՖԱ-ի վարկածով Չեմպիոնների Լիգայի 2016/2017 մրցաշրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի համար տրվող մրցանակի շնորհման պաշտոնական արարողությունը: Այսօր ՈՒԵՖԱ-ն հրապարակել է հավակնորդների ցուցակը:

Լավագույն դարպասապահ – Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ»)

Լավագույն պաշտպան – Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», ներկայումս՝ «Միլան»),  Մարսելո («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»)

Լավագույն կիսապաշտպան – Տոնի Կրոս, Կազեմիրո, Լուկա Մոդրիչ ( բոլորն էլ՝ «Ռեալ»)

Լավագույն հարձակվող – Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Պաուլո Դիբալա, («Յուվենտուս»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա