Logo

Ուիլեմ Դեֆոն մարմնավորում է Վինսենթ վան Գոգին

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 06.09.2018Կինո
es ashxatum em 2 16 - Ուիլեմ Դեֆոն մարմնավորում է Վինսենթ վան Գոգին

«Վան Գոգ. անմահության շեմին»

Հոլանդացի մեծանուն նկարիչ Վինսենթ վան Գոգի մասին ֆիլմը գրեթե պատրաստ է: Համացանցում է հայտնվել ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը, որի գլխավոր հերոսը ամերիկյան թատրոնի և կինոյի դերասան Ուիլեմ Դեֆոն է: Հենց վերջինս էլ մարմնավորում է նկարչի կերպարը: Ֆիլմի ռեժիսորը ամերիկացի Օսկարակիր Ջուլիան Շնաբելն է, որը դեռ 2017 թվականին էր հայտնել հոլանդացի նկարչի մասին ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: Ֆիլմի սցենարը, որը պատմում է էսպրեսիոնիզմի ներկայացուցչի մասին, հեղինակել է ինքը՝ ֆրանսիացի գրող Կարիեր Ժան-Կլոդի հետ համատեղ:

Գիտեի՞ր, որ Վան Գոգի կտավների մոտիվներով Vans-ը հավաքածու կթողարկի


«Սա ֆիլմ է նկարչության,նկարչի ու նրանց միջև եղած անսահմանության մասին: Սա պաշտոնական պատմություն չէ, սա պատմության իմ տարբերակն է: Հույս ունեմ, որն այն մարդկանց ավելի կմոտեցնի Վան Գոգին»,- ասել է Շնաբելը հարցազրույցներից մեկի ժամանակ: Ֆիլմի պրեմիերան Միացյալ Նահանգներում նախատեսվում է այս տարվա նոյեմբերի 16-ին:

Պաշտոնական թրեյլերից բացի հրապարակվել է նաև ֆիլմի պոստերը:

download 1 1 - Ուիլեմ Դեֆոն մարմնավորում է Վինսենթ վան Գոգին

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա