Logo

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 31.07.2019ՄՇԱԿՈՒՅԹ
հյուսթոն հայերեն - Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

Ուիթնի Հյուսթոն` «I Will Always Love You»/«Ես միշտ կսիրեմ քեզ»

ՏՈՒՆ 1 

Եթե մնամ, 

Ապա միայն ճամփիդ խոչընդոտ կլինեմ: 

Ուրեմն կգնամ՝ իմանալով, 

Որ յուրաքանչյուր քայլիս հետ քո մասին կմտածեմ: 

ԿՐԿՆԵՐԳ 

Եվ ես միշտ կսիրեմ քեզ, 

Ես միշտ կսիրեմ քեզ,

Քեզ, 

Թանկագի՛նս, քե՛զ: 

ՏՈՒՆ 2 

Դառնաքաղցր հիշողություններ,

Միայն դրանք եմ տանում ինձ հետ:

Ուրեմն ցտեսություն,

Խնդրում եմ, լա՛ց չլինես:

Երկուսս էլ գիտենք, 

Ես այն չեմ, ինչի կարիքն ունես:

ԿՐԿՆԵՐԳ 

Եվ ես միշտ կսիրեմ քեզ, 

Ես միշտ կսիրեմ քեզ,

Քեզ:

ՏՈՒՆ 3

Հույս ունեմ՝ կյանքը բարի է գտնվում քո հանդեպ, 

Եվ հույս ունեմ՝ ունես այն, ինչի մասին երազել ես, 

Եվ քեզ մաղթում եմ ուրախություն ու երջանկություն, 

Բայց ամենից շատ, մաղթում եմ քեզ սեր: 

ԿՐԿՆԵՐԳ 

Եվ ես միշտ կսիրեմ քեզ, 

Ես միշտ կսիրեմ քեզ,

Քեզ… 

Թարգմանությունը՝ VNews-ի

«Հասկանանք լսածը» ամբողջ շարքը՝ այստեղ


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա