Logo

Ուիթնի Հյուսթոնն ասել է․․․

Հեղինակ
Kima Galstyan
00:00 / 02.06.2019ՄՇԱԿՈՒՅԹ
1638011 1499001326656 full - Ուիթնի Հյուսթոնն ասել է․․․
  • Ես իմ լավագույն ընկերն եմ և ամենավատ թշնամին։

 

  • Ես երազում էի ուսուցիչ կամ էլ կենդանաբույժ դառնալ, բայց մի օր բացեցի բերանս ու հասկացա, որ աշակերտներն ու կենդանիները կսպասեն։

 

  • Ես ինձ շարունակ ծեր եմ զգում։ Ես աշխատում եմ 11 տարեկանից։

 

  • Պետք է ուժեղ լինես, որ դիմանաս շոու-բիզնեսում։ Եվ ես այդպիսին եմ։

 

  • Բոլորն են խաբում, բայց մայրս՝ երբեք։

 

  • Երբեմն սկսում եմ մտածել, որ ամեն բան վատ է, հետո նայում եմ փոքրիկ աղջկաս ու հասկանում՝ նրան ինձանից ոչինչ պետք չէ, նա ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ։

 

  • Երբեք չեմ լինի մեկի կողքին, որը կարծիքս չի հարգում։ Ինձ ոչ ոք չի կարողանա ստիպել անել այն, ինչը ես չեմ ուզում։

 

  • Բոբի Բրաունն իմ թմրադեղն էր։ Ես առանց նրա ոչինչ չէի անում։ Թմրանյութերի չափաբաժինն էլ էինք միասին ընդունում։

 

  • Չեմ ուզում մտածել, որ թմրադեղերից կախվածություն ունեմ։ Ուզում եմ հավատալ, որ սա ընդամենը մի վատ սովորություն է, որից ազատվել է պետք։

 

  • Ես պատրաստ չեմ ինքս ինձ կործանել։ Չեմ ուզում մահանալ։ Ես սիրում եմ ապրե՜լ։

 

  • Քիչ ընկերներ ունենալը վատ բան չէ։ Այդ դեպքում Դուք նաև քիչ խնդիրներ կունենաք։

 

  • Երաժշտությունը գույն չունի։ Չկա «սևերի» և «սպիտակների» երգեցողություն։

 

  • Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ․ սա է իմ աշխատանքը։

 

  • Ես շատ լավ գիտեմ, որ Աստծու երեխան եմ։ Նա ինձ սիրում է․․․

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Ուիթնի Հյուսթոն. 10 փաստ երգչուհու մասին

Ուիթնի Հյուսթոնի և նրա կյանքը նկարագրող դոկումենտալ կինոյի մասին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա