Logo

Ուկրաինայի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի անգլիական ակումբի հետ

00:42 / 23.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականը մարտի 23-ին ընկերական խաղում կմրցի Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրենթֆորդի» հետ, հայտնում է Tribuna.com-ը:

Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում, և դրան կկարողանան հետևել միայն երկու թիմերի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ուկրաինացիները մարտի 26-ին Անգլիայի հավաքականի դեմ արտագնա խաղով կմեկնարկեն Եվրո-2024-ի ընտրական փուլում: Անգլիայի առաջնության 27-րդ տուրից հետո «Բրենթֆորդը» 42 միավորով 8-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա