Logo

Ումբերտո Էկոն ասել է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 19.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
umberto - Ումբերտո Էկոն ասել է...
  • Երբ մարդիկ դադարում են հավատալ Աստծուն, չի նշանակում, որ նրանք ոչ մի բանի չեն հավատում՝ նրանք հավատում են ամեն ինչի:

 

  • Մարդիկ բաժանվում են չորս տեսակի՝ ապուշներ, տկարամիտներ, հիմարներ և խելագարներ: Նորմալությունը այդ չորս տեսակների հավասարակշռված խառնուրդն է: 

 

  • Երբեք մի՛ պնդեք, միշտ ակնարկեք.ակնարկները ստեղծված են, որպեսզի ստուգեն հոգին և ուսումնասիրեն սիրտը:

 

  • Մենք միշտ վերափոխում ենք պատմությունը: Մեր հիշողությունն անցյալի ինչպես նաև ապագայի հեռանկարի մեկնաբանական վերակառուցումն է:

 

  • Ողջ մնալու համար դու պետք է պատմություններ պատմես: 

 

  • Գրքերը ստեղծված չեն, որ մարդիկ հավատան դրանց ճշմարտացիությանը, այլ որ ենթարկվեն հարցման: Երբ մենք քննարկում ենք այս կամ այն գիրքը, մենք չպետք է  ինքներս մեզ հարցնենք, թե այն ինչ է ասում, մենք պետք է հարցնենք, թե այն ինչ է նշանակում:

 

  • Մենք ինտերնետի խնդիր ունենք, քանի որ այն մեզ տալիս է ինչպես հուսալի, այնպես էլ անհավատալի տեղեկություն: Մեր խնդիրն այդ ինֆորմացիան տարանջատելու մեջ է:

 

  • Պոեզիան զգացմունքների մասին չէ, այն լեզվի մասին է: Այդ լեզուն է զգացմունքներ ծնում: 

 

  • Մենք սահման ունենք, շատ հուսահատեցնող, նվաստացնող սահման՝ մահը: Գուցե դա է պատճառը, որ մենք սիրում ենք այն ամենն, ինչը ենթադրում ենք, որ չունի սահման և հետևաբար՝ վերջ: Այդ միջոցով մենք խուսափում ենք մահվան մասին մտքերից: Մենք սիրում ենք այդ մտքերից կազմված երկար ցուցակները, քանի որ չենք ցանկանում մեռնել:

 

  • Ես կորած սերնդի ներկայացուցիչ եմ և ինձ լավ եմ զգում իմ նման կորածների և միայնակների շրջապատում: 

 

  • Համաշխարհային մշակույթը միայն մեկ բան է կամենում. նա ցանկանում է անսահմանությունը հասանելի դարձնել: 

 

  • Խաբելու ունակությունն այն հազվագյուտ կարողություններից է, որը տարանջատում է մարդկանց կենդանիներից: 

 

  • Կարևոր չէ, թե ինչ կերպար կհորինես՝ այսպես թե այնպես այն ծնվելու է քո փորձից և քո հիշողություններից: 

TELEMMGLPICT000083143634 xlarge trans NvBQzQNjv4BqaRL1kC4G7DT9ZsZm6Pe3PehAFAI f6ud569StXyOKH0 960x599 - Ումբերտո Էկոն ասել է...

  • Ես չեմ գրում, եթե ասելիք չունեմ:

 

  • Ես սիրում եմ գրքի թանաքի հոտն առավոտյան:

 

  • Ես կարծում եմ, որ լավ գիրքն իր հեղինակից էլ խելացի է, քանի որ այն կարող է պատմել այն ամենի մասին, ինչի մասին հեղինակը գլխի չի ընկնում:

 

  • Ես չեմ կարոտում երիտասարդությունս: Ես ուրախ եմ, որ երիտասարդ եմ եղել, բայց ես չէի ուզենա ամեն ինչ նորից սկսել: 

 

  • Ի՞նչ է կյանքը, եթե ոչ վաղանցիկ երազի ստվեր: 

 

  • Ես կորցրել եմ սեփական կարծիք չունենալու ազատությունս: 

 

  • Երբ քո իրական թշնամիները չափազանց ուժեղ են, դու ստիպված ես լինում թույլ թշնամիներ ընտրել:

 

  • Եթե ցանկանում ես օգտագործելով հեռուստատեսությունը մարդկանց ինչ-որ բան սովորեցնել, ամենից առաջ պետք է սովորեցնես նրանց դրանից ճիշտ օգտվել:

 

  • Պարահրապարակում դու ընտրության ոչ մի հնարավորություն չունես՝ դու պետք է պարես:

 

  • Ես սիրում եմ գեղարվեստական գրականություն գրելու գաղտնիությունը: Երբ վեպ եմ գրում, ոչ մեկին չեմ պատմում, թե ինչ եմ անում: Ես ապրում եմ իմ սեփական աշխարհում և գաղտնիք բացեմ՝ դա հզոր զգացողություն է:

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Ջիմ Ջարմուշն ասում է…

Ջորջ Քարլինն ասել է…

Գրեյս Քելլին ասել է…

Մարինա Ցվետաևան ասել է…

Դեն Բրաունն ասում է…

Գուստավ Ֆլոբերն ասել է…

Գի դը Մոպասանն ասել է…

Ամադեո Մոդիլիանին ասել է…

Թրումեն Կապոտեն ասել է…

Վլադիմիր Նաբոկովն ասել է…

Անտոն Չեխովն ասել է…

Իվ Սեն Լորենն ասել է…

Սթենլի Կուբրիկն ասել է…

Հռոմի Պապն ասում է…

Ջեք Քերուակն ասել է…

Հովհաննես Այվազովսկին ասել է…

Լուիս Քերոլն ասել է…

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

Անդրեյ Զվյագինցևն ասում է…

«Մեծն Գեթսբին» ասում է…

Քեյթ Բլանշեթն ասում է…

Սերգեյ Դովլաթովն ասում է…

ֆեդերիկո Ֆելինին ասում է…իրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա