Logo

Ումտիտին հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա․ երկու ակումբ է հետաքրքրված

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
barca umtiti lynche dans son vestiaire avant le psg icon 755703 049 306609 - Ումտիտին հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա․ երկու ակումբ է հետաքրքրված

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ամենայն հավանականությամբ կփոխի ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Goal.com-ը, հղում կատարելով El Gol Digital-ին, տեղեկացնում է, որ ֆրանսիացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբներ։ Այդ թիմերն են «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Կատալոնական ակումբում մտադիր են վաճառել Ումտիտիի տրանսֆերը ու այդպիսով կարգավորել ակումբում առկա ֆինանսական ու իրավական բարդ իրավիճակը։ Մի շարք նոր խաղացողների տեղափոխությունից հետո «Բարսելոնան» խաղացողների գրանցման խնդիր ունի։

«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ուրախ կլինեն պաշտպանության կենտրոնում Ումտիտիի պես խաղացող ունենալու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա