Logo

Ուպամեկանոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.02.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ուպամեկանոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ - Ուպամեկանոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն մարզական կարիերան կշարունակի «Բավարիայում»՝ հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա ֆուտբոլիստը «Բավարիային» կմիանա 2021 թվականի հուլիսի 1-ին:

Կողմերը համաձայնության են եկել 5 տարվա պայմանագրի շուրջ, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

«Ուրախ ենք, որ կարողացանք պայմանագիր կնքել Դայո Ուպամեկանոյի հետ: Համոզված ենք, որ Դայոն մեր թիմի շատ կարևոր անդամ կդառնա»,- «Բավարիայի» պաշտոնական կայքը մեջբերում է ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի խոսքը:

Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 խաղի՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա