Logo

Ուպամեկանոյի տրանսֆերը գնելու ֆավորիտ կա

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.01.2021ՍՊՈՐՏ
Dayot Upamecano - Ուպամեկանոյի տրանսֆերը գնելու ֆավորիտ կա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«ՌԲ Լեյպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն հնարավոր է կարիերան շարունակի «Բավարիայում»։

TZ-ն վստահեցնում է, որ ֆրանսիացու տրանսֆերի համար պայքարում ֆավորիտը մյունխենյան ակումբն է: 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված վերջին ակումբը եղել է «Չելսին», սակայն «Բավարիան» նախկինի պես առաջատար դիրքում է։

Ուպամեկանոն մինչև 2023 թվականի ամառը գործող պայմանագիր ունի, իսկ «ցլերը» չեն ցանկանում նրան բաց թողնել անմիջական մրցակից ակումբ։ Այդուհանդերձ, «Բավարիան» կարող է ակտիվացնել պաշտպանի հրաժարագինը, որն ամռանը կազմելու է 40 միլիոն եվրո։

Գերմանական գրանդում կարծում են, որ Դավիդ Ալաբայի մոտալուտ հեռանալու և Ջերոմ Բոատենգի տարիքի պատճառով կենտրոնական պաշտպանի դիրքն ամրապնդելու անհրաժեշտություն կա։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա