Logo

«Ուրալի» պարտությունը, Էդգար Մանուչարյանի կարմիր քարտը և Գերման Կուրբաշյանի նոր ակումբը Գերմանիայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.05.2017Հայկական ֆուտբոլ
Էդգար Մանուչարյանննն - «Ուրալի» պարտությունը, Էդգար Մանուչարյանի կարմիր քարտը և Գերման Կուրբաշյանի նոր ակումբը Գերմանիայում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 2-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • ՀՖՖ-ն փոխել է Հայաստանի գավաթի խաղարկության՝ «Փյունիկ»«Շիրակ» եզրափակիչ խաղի կայանալու ժամկետը: Այն մայիսի 10-ի փոխարեն տեղի կունենա նույն ամսվա 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Հայաստանի Մ-19 հավաքականը, որը նույնպես մարզում է Արտակ Օսեյանը,  մայիսի 9-ին և 11-ին ընկերական խաղեր է անցկացնելու Կիպրոսի հասակակից ընտրանու հետ:
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Ուրալը» 0-2 հաշվով պարտվել է «Լոկոմոտիվին»: Էդգար Մանուչարյանը փոխարինման է մտել 80-րդ րոպեին և խաղավերջում տեղի ունեցած քաշքշուկի պատճառով ստացել կարմիր քարտ: «Լոկոմոտիվը» դարձել է Ռուսաստանի գավաթակիր:

  • Փոփոխություններ են կատարվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում: «Փյունիկ»«Շիրակ» հանդիպումը կկայանա մայիսի 6-ին, ժամը 16:00-ին, «Գանձասար-Կապան»  «Փյունիկ» խաղը՝ մասիսի 20-ին, ժամը 19:00-ին, «Փյունիկ» – «Արարատ» մրցավեճը՝ մայիսի 27-ին, ժամը 17:00-ին:
  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ շրջանի հանդիպումների արդյունքում Fair Play (Արդար խաղի) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»: Նրան հաջորդում են համապատասխանաբար «Բանանցը», «Ալաշկերտը», «Արարատը», «Գանձասար-Կապանը» և «Շիրակը»:
  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրում «Ալաշկերտ-2»-ը և «Բանանց-2»-ը փոխանակել են մեկական գնդակ: Հովհաննես Փափազյանի գոլին հյուրերից մրցավարի ավելացրած առաջին րոպեին պատասխանել է Վարդան Սաֆարյանը:
  • «Էրեբունին» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Շիրակ-2»-ի նկատմամբ: Հաղթական է դարձել Գրիգոր Իսրայելյանի հեղինակած միակ գոլը:
  • Հայաստանի պատանեկան հավաքականի հարձակվող Գերման Կուրբաշյանը նոր մրցաշրջանը կսկսի գերմանական նոր ակումբում՝ «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19»-ում: Թիմը հանդես է գալիս Բունդեսլիգայի Մ-19 մրցաշարում: Կուրբաշյանը մինչ այս հանդես էր գալիս «Քյոլնի» Մ-17 թիմում:

Գերման Կուրբաշյան

  • Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնի 26-րդ տուրում «Իլևիչևեց-2»-ը սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտություն է կրել «Բալկանիից»: Արթուր Ավագիմյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 74-րդ րոպեին: «Իլևիչևեց-2»-ն ընթանում է 12-րդ հորիզոնականում:
  • Շվեդիայի 2-րդ դիվիզիոնի 4-րդ տուրում «Լինչոպինգ Սիթին» հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության է մատնել «Հուդինգեին»: Լևոն Պաչաջյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: «Լինչյոպինգ Սիթին» գտնվում է 2-րդ հորիզոնականում:
  • Բելգիայի «Բ» դիվիզիոնի 27-րդ տուրում «Հևեռլի-Լուվեն-2»-ը սեփական հարկի տակ 8-0 հաշվով ջախջախել է «Յունիոն-2»-ին: Բեն Յագանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 79-րդ րոպեին: «Հևեռլի-Լուվեն-2»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա