Logo

«Ուրարտու» - «Ալաշկերտ». Մարզիչների հետխաղյա մեկնաբանությունը

14:13 / 03.04.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» ընդունել էր «Ալաշկերտին» և հաղթել 1-0 հաշվով: Երկու թիմերի գլխավոր մարզիչներն ամփոփել են հանդիպումը:

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետխաղյա մեկնաբանությունը

«Մրցաշրջանի միջնամասում «Ալաշկերտում» փոփոխությունների եղան, նոր ֆուտբոլիստներ եկան: Դրանից հետո նրանք չէին պարտվել: Առաջին խաղակեսն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր, շատ լավ գոլ խփեցինք: Երկրորդ խաղակեսում տղաներին խանգարեց հաշիվը պահելու ցանկությունը:

Նարեկ Աղասարյանը գնդակով լավ խաղ է ցուցադրում, բայց նաև առանց գնդակով է լավը: Նա ունի առաջընթաց: Թեմուր Ջիկիան լավ է պրեսինգի դիմում, դրա համար հոգնել էր, և մենք նրան երկրորդ խաղակեսում փոխարինեցինք»:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետխաղյա մեկնաբանությունը

««Ուրարտուն» 10-30-րդ րոպեներին տակտիկապես լավ առավելություն ուներ մեր նկատմամբ: Մեր պաշտպանների և կիսապաշտպանների միջև ազատ տարածություններ կային, բայց երկրորդ խաղակեսում շտկեցինք այդ սխալը: Մենք արժանի չէինք պարտության: Եթե առաջին խաղակեսում բաց թողած գոլը չլիներ, հանդիպումն այլ ելք կունենար:

Ունեինք գոլային պահեր, երկրորդ խաղակեսը նույնիսկ առավելությամբ էինք անցկացնում, պետք է խփեինք պատասխան գոլը: Ամեն դեպքում, մրցակիցը լավ ֆուտբոլ խաղաց, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսում խփել էր եզրային հարձակվող Կարեն Մելքոնյանը, որը եզրափակել էր տանտերերի հրաշալի կոմբինացիան։ «Ուրարտուն» գոլային գրոհը սկսել էր «Ալաշկերտի» սերբ դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչի սխալ փոխանցումից հետո, հարվածի ժամանակ ևս նա վստահ չէր գործել։

«Ուրարտուն» 62 միավորով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է, «Ալաշկերտը» 42 միավորով չորրորդն է:

Fastex ՀՊԼ. «Ուրարտու» - «Ալաշկերտ» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա