Logo

«Ուրարտուից» արձագանքել են Զախարյանի վերաբերյալ լուրին

18:26 / 10.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տեղափոխությունը հայկական ակումբ:

««Ուրարտուն» հետաքրքրված է Զախարյանի տեղափոխությամբ՝ հետագայում «Չելսիին» վաճառելու նպատակո՞վ: Ես նման տեղեկություն չունեմ այդ հարցով»,- Գունկոյի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ավելի վաղ հայտնի ֆուտբոլային գործակալ Գերման Տկաչենկոն հայտարարել էր, որ «Ուրարտուն» կարող է կապող օղակ լինել Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» տեղափոխության հարցում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը Զախարյանը չկարողացավ «Դինամոյից» տեղափոխվել լոնդոնյան ակումբ, քանի որ Մեծ Բրիտանիան տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի նկատմամբ և առաջացել էր տրանսֆերի գումարը վճարելու խնդիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա