Logo

«Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 19.09.2016Բասկետբոլ
Տիգրան Գյոկչյան

Բասկետբոլի նորաստեղծ «Ուրարտու» ակումբը շարունակում է նախապատրաստությունն իր նոր պատմության առաջին մրցաշարին՝ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ին: VivaroNews.am-ն օրեր առաջ այցելել էր թիմի մարզմանը, շփվել գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի, ինչպես նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի հետ:

«Մենք հիմա սկզբնական փուլում ենք: Ընդամենը մի քանի օր է, ինչ սկսել ենք մարզումները: Մոտ օրերս մեզ կմիանան լեգեոներները, իսկ մինչ այդ տեղացի բասկետբոլիստներին նախապատրաստում են ամբողջական մարզումների»,-պատմեց Տիգրան Գյոկչյանը:

Նախապատրաստական փուլի ընթացքում նախատեսվում է նաև հավաք Վրաստանում, որտեղ «Ուրարտուն» ստուգողական հանդիպումներ կանցկացնի տեղի, ինչպես նաև ղազախական ակումբների հետ: Հոկտեմբերի 6-ին ակումբի առաջին հանդիպումն է Երևանում՝ «Ռյազանի» դեմ, մի քանի օր անց էլ «Ուրարտուն» կընդունի «Սամարային»:

«Սամարան» շատ ուժեղ թիմ է: Նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի մասնակցեին ՎՏԲ-լիգային /Ռուսաստանի բարձրագույն մակարդակի առաջնությունը/: Շատ ուժեղ խաղացողների են ներգրավել, հատկապես կառանձնացնեի Ալեքսեյ Ժուկանենկոյին, ով Ռուսաստանի հավաքականի առանցքային բասկետբոլիստներից մեկն է»,-նշում է գլխավոր մարզիչը՝ հավելելով, որ առաջին խաղերից շատ բան է կախված:

Տիգրան Գյոկչյանը գտնում է, որ այս առաջնության համար ներկայիս կազմը բավարար է լավ հանդես գալու համար, թեև նշում է, որ ամենակարևորը թիմի աճն ու կայացումն է, այլ ոչ թե առաջին մրցաշրջանում գրանցած արդյունքը: Մյուս մրցաշրջանում «Ուրարտուն» պատրաստվում է հանդես գալ նաև Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Բացի այդ, մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու մտադրություն կա, ուղղակի այդ պահին բոլոր ուժերը կենտրոնացված են նոր ակումբի վրա:

Երևանի «Միկա» մարզադահլիճը հատուկ վերանորոգվում է «Ուրարտուի» տնային խաղերն ընդունելու համար: Արա Պողոսյանը նշեց, որ հանդիպումների մուտքը վճարովի է լինելու, թեև տոմսերի գները շատ բարձր չեն լինելու: «Միկան» կկարողանա ընդունել 1000-ից ավելի հանդիսականի, ու կազմակերպիչները հույս ունեն լիքը տրիբունաներ տեսնել: Նախատեսվում է նաև իրականացնել տնային հանդիպումների ուղիղ հեռարձակում տեղական հեռուստաընկերություններից մեկով, իսկ արտագնա հանդիպումների հարցը դեռևս բաց է: Ամեն դեպքում, «Ուրարտուի» բոլոր խաղերին հնարավոր կլինի հետևել համացանցի օգնությամբ:

Թե՛ Տիգրան Գյոկչյանը, թե՛ Արա Պողոսյանը շատ մեծ հեռանկար են տեսնում «Ուրարտուի» ու ընդհանրապես, հայկական բասկետբոլի համար: «Գուցե շատերը կասկածեն, բայց եթե ճիշտ աշխատենք, ամեն ինչ հնարավոր է: Հավատացեք, շատ-շատ տաղանդավոր խաղացողներ ունենք, ուղղակի նրանց պետք է բերել Հայաստան ու զբաղվել նրանցով»,- նշում է Լիբանանից հայրենիք վերադարձած մարզիչը: Արա Պողոսյանն էլ լիահույս է, որ հետևողական աշխատանքի դեպքում մի քանի տարուց «Ուրարտուին» կկարողանանք տեսնել եվրոպական ամենաբարձր մակարդակի առաջնությունում՝ Եվրոլիգայում, իսկ Հայաստանի հավաքականին՝ աշխարհի առաջնությունում: «Եվրոլիգան մեր երազանքն է: Դրա համար պետք են մեծ գումարներ, դահլիճ, ենթակառուցվածքներ, ֆան-ակումբ և այլն: Մեզ դեռ ժամանակ է պետք, գուցե 5-10 տարուց հասնենք դրան»,-նշում է Պողոսյանը:

Պատրաստեց՝ Կարեն Ռաֆայելյանը
Լուսանկարները՝ Հրաչ Խաչատրյանի

«Ուրարտու» ակումբին նվիրված նյութի ամբողջական տարբերակը կարող եք ընթերցել Vmag ամսագրի սեպտեմբերյան համարում: Այն անվճար տարածվում է Երևանի մի շարք սրճարաններում և Վիվառո Սպորտ – բարերում:

IMG 5689 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5696 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5704 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5709 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5715 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5725 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5727 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5740 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5741 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5754 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5770 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

IMG 5801 - «Ուրարտուն» պատրաստվում է Սուպերլիգա-1-ի մեկնարկին (լուսանկարներ)

  • 12

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա