Logo

Ուրուգվայի Մ20 հավաքականը՝ աշխարհի չեմպիոն

09:20 / 12.06.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ուրուգվայի մինչև 20 տարեկանների հավաքականը նվաճել է Արգենտինայում ավարտված աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակիչում ուրուգվայցիները 1-0 հաշվով հաղթել են Իտալիայի հավաքականին: Ուրուգվայի Մ20 հավաքականի կազմում 86-րդ րոպեին չեմպիոնական գոլը խփել է «Լիվերպուլ Մոնտեվիդեոյի» եզրային հարձակվող Լուսիանո Ռոդրիգեսը:

Ուրուգվայցիներն առաջին անգամ են դարձել աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն:

Հիշեցնենք, որ 2019 թվականին աշխարհի չեմպիոն էր դարձել Ուկրաինայի Մ20 հավաքականը, որը գավաթը նվաճել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ:

Մ20 ԱԱ, եզրափակիչ

Ուրուգվայ - Իտալիա՝ 1-0

Լուսիանո Ռոդրիգես, 86

Возможно, это изображение 4 человека, люди играют в футбол, люди играют в футбол, толпа и текст

Возможно, это изображение 7 человек, люди играют в футбол, люди играют в футбол и текст

Возможно, это изображение 8 человек, люди играют в футбол, люди играют в футбол и текст

Возможно, это изображение 5 человек, люди играют в футбол, люди играют в футбол, толпа и текст «FIFA OR CUP AR 12 FIFA ARGENTI FIFA U-20WORLD CUP ARGENTINA 2023 CHAMPIONS»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա