Logo

Ուշագրավ 5 հանդիպում, որ կկայանան հանգստյան օրերին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.09.2017ՍՊՈՐՏ
nKRKKSkvMv8 - Ուշագրավ 5 հանդիպում, որ կկայանան հանգստյան օրերին

Եվրոպական ազգային առաջնություններում հանգստյան օրերին կայանալու են հերթական տուրերի հանդիպումները, որոնք խոստանում են թեժ ու գրավիչ ժամանց ապահովել երկրպագուներին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հանդիպում, որոնք սպասվում են առավել մեծ հետաքրքրությամբ:

«Չելսի» – «Արսենալ»

Պրեմիեր լիգա, 5-րդ տուր, սեպտեմբերի 17, մեկնարկը՝ 16:30-ին

Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Չելսի»՝ 3-րդ տեղ (9 միավոր), «Արսենալ»՝ 11-րդ տեղ (6 միավոր)

Կորուստները. «Չելսի»՝ Դրինքուոթեր (վնասվածք)

«Արսենալ»՝ Բյելիկ, Կասորլա, Կոկլեն (վնասվածքներ), հարցականի տակ է Չեմբերսի մասնակցությունը (վնասվածք)

Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ թիմերը հաղթել են 2-ական անգամ, խաղերից մյուսն էլ կայացել է այս տարվա օգոստոսի 16-ին, և Անգլիայի Սուպերգավաթում «Արսենալը» հաղթել է 11-մետրանոց հարվածաշարում (1-1, 11մ հարվածաշարում՝ 4-1)

arsenal chelsea fa cup live stream watch online - Ուշագրավ 5 հանդիպում, որ կկայանան հանգստյան օրերին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա