Logo

Ուտկին. «Ադրբեջանի մասնակցությունը ԵՎՐՈ 2020-ի կազմակերպմանն ՈՒԵՖԱ-ի մեծ սխալն է»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.06.2021ՍՊՈՐՏ
Ուտկին. Ադրբեջանի մասնակցությունը ԵՎՐՈ 2020 ի կազմակերպմանն ՈՒԵՖԱ ի մեծ սխալն է - Ուտկին. «Ադրբեջանի մասնակցությունը ԵՎՐՈ 2020-ի կազմակերպմանն ՈՒԵՖԱ-ի մեծ սխալն է»

Ռուս հեղինակավոր ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն անդրադարձել է ադրբեջանցիների դիրքորոշմանը: Նրանք թույլ չեն տվել մի քանի ռուս մեկնաբանների հավատարմագրվել ԵՎՐՈ 2020-ի խաղերին 2009 թվականին Արցախ այցելելու պատճառով:

«Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ, ավա՜ղ, Ադրբեջանի համար դեռ վաղ է մասնակցել եվրոպական խոշոր մարզական միջոցառումների կազմակերպմանը: Դա ՈՒԵՖԱ-ի մեծ սխալն է:

Նոբելի ու Մոսակովսկիի դեպքերը երբեք չէին կարող լրագրողական աշխատանք կատարելու արգելքի հիմք լինել: Դուք մեծանալու կարիք ունեք, բայց հիմա շուտ է»,- գրել է Ուտկինը Տելեգրամում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արցախ այցելության համար Ադրբեջանը մերժել է հայ մեկնաբան Նոբել Առուստամյանի հավատարմագրումը ԵՎՐՈ 2020-ին: Ռուսաստանի արտգործնախարարության միջամտությունից հետո հարցը կարգավորվել է. Առուստամյանը հավատարմագրվել է մրցաշարին: Երեկոյան հայտնի դարձավ, որ նույն պատճառով մերժվել է հեղինակավոր մեկնաբան Կոնստանտին Գենիչի հավատարմագրումը մրցաշարին, իսկ մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին, որն արդեն ժամանել էր Ադրբեջան ու այսօր պետք է մեկնաբաներ Շվեյցարիա – Ուելս խաղը, օդանավակայանում ստուգումներից հետո նույն ինքնաթիռով հետ է ուղարկվել Մոսկվա: Նրա հավատարմագրումը նույնպես մերժվել է:

Ադրբեջանցիները մերժել են Գենիչի հավատարմագրումը, իսկ Մոսակովսկիին հետ են ուղարկել Մոսկվա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա