Logo

Ով է արժանի «Ոսկե գնդակին»՝ ըստ Ռիվալդոյի

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.11.2021ՍՊՈՐՏ
գնդակը հաղթելու Ռիվալդոյի ֆավորիտը - Ով է արժանի «Ոսկե գնդակին»՝ ըստ Ռիվալդոյի

1999 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռիվալդոն կարծում է, որ մրցանակի այս տարվա դափնեկիրը պետք է լինի Լեհաստանի հավաքականի ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

«Կարծում եմ՝ Լևանդովսկին հավակնորդ է «Ոսկե գնդակի» համար պայքարում: Նա արժանի է: Լևանդովսկին ֆանտաստիկ հարձակվող է, հրաշալի ռմբարկու: Նա կարևոր է գերմանական ակումբի համար ու իր կարգավիճակը հաստատում է յուրաքանչյուր խաղում»,- ասել է Ռիվալդոն:

«ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ» 30 ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

Նիկոլո Բարելա («Ինտեր»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ջորջիո Կիելինի («Յուվենտուս»), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ»), Ժորժինյո («Չելսի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Նգոլո Կանտե («Չելսի»), Սիմոն Կյեր («Միլան»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Ռոմելու Լուկակու («Չելսի»), Ռիադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսի (ՊՍԺ), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Նեյմար (ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Ռահիմ Ստեռլինգ («Մանչեսթեր Սիթի») և Լուիս Սուարես («Ատլետիկո»):

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա