Logo

Ով է Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահն այս պահին․ Բերնդ Լենոյի տեսակետը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.05.2020ՍՊՈՐՏ
74fd9801d2224ace8508a1318e94cd8a500x500@2x - Ով է Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահն այս պահին․ Բերնդ Լենոյի տեսակետը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն պատասխանել է այն հարցին, թե ում է համարում Պրեմիեր լիգայում իր խաղային դիրքի լավագույն ֆուտբոլիստ:

«Անկասկած, Ալիսոն Բեկեր։ Նա լավն է բոլոր գործոններով, հիանալի վիճակագրություն ունի, կարևոր շատ խաղեր է անցկացրել «Լիվերպուլի» կազմում: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նա ներկայումս լավագույն դարպասապահն է»,- ասել է Լենոն յութուբյան Soccer AM ալիքին տված հարցազրույցում:

Ալիսոնը 2018 թվականի ամռանն է «Ռոմայից» տեղափոխվել «Լիվերպուլ»: Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 28 խաղ, 14 դեպքում դարպասը պահել անառիկ, բաց թողել 17 գոլ:

Մերսիսայդյան թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 82 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարը ներկայումս դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Լենո. «Էմերիի ժամանակ մենք թիմ չէինք»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա