Logo

Ով կգլխավորի «Բավարիան», եթե Ֆլիկը գլխավորի Գերմանիայի հավաքականը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.03.2021ՍՊՈՐՏ
EQWY5tbXUAA6yhY - Ով կգլխավորի «Բավարիան», եթե Ֆլիկը գլխավորի Գերմանիայի հավաքականը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:18

-

-

«Բավարիայում» ուշադրությամբ հետևում են՝ ինչ տեղի կունենա Գերմանիայի հավաքականում: Վերջին օրերին շրջանառվում է տեղեկություն, որ «մանշաֆթի» գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին փոխարինելու է Հանս-Դիտեր Ֆլիկը:

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, նման սցենարը հեռու չէ իրականությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլիկը լուրջ տարաձայնություններ ունի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ. Ֆլիկը ցանկանում է ավելի շատ ներգրավվածություն ունենալ տրանսֆերների հարցում, ինչը Սալիհամիջիչը թույլ չի տալիս: Նշվում է, որ Ֆլիկի՝ Գերմանիայի հավաքականը գլխավորելու դեպքում «Բավարիան» ամեն ինչ անելու է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին հրավիրելու համար: Վերջին խոսքը ակումբի գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեինն է լինելու:

Ֆլիկի պայմանագիրը «Բավարիայի» հետ գործում է մինչև 2023 թվականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա