Logo

Ով կփոխարինի Նագելսմանին «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.04.2021ՍՊՈՐՏ
julian nagelsmann abloese - Ով կփոխարինի Նագելսմանին «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնում

Հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Յուլիան Նագելսմանին «Լայպցիգի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է Bild պարբերականը, գերմանական ակումբը մտադիր է թիմի ղեկը վստահել ամերիկացի Ջեսի Մարշին, որն այժմ գլխավորում է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը»:

Կողմերը, ընդհանուր առմամբ, համաձայնության են եկել: Ընդ որում, նախապես, ինչպես նշվում է, Մարշը չի եղել պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն:

47-ամյա մասնագետն ավելի վաղ արդեն աշխատել է «Լայպցիգում»՝ 2018/19թթ․ մրցաշրջանում կատարելով գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի օգնականի պարտականությունները:

ruebfd7165117 - Ով կփոխարինի Նագելսմանին «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնում

Նագելսմանը 2021 թվականի ամռանից կդառնա «Բավարիայի» գլխավոր մարզիչը: Մյունխենյան ակումբը նրա տեղափոխության համար վճարել է 25 մլն եվրո:

Մարշը «Նյու Յորք Ռեդ Բուլզի» ղեկին 2015 թվականին դարձել է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հաղթող: «Զալցբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնում 2019/20թթ․ մրցաշրջանում հռչակվել է Ավստրիայի չեմպիոն ու գավաթակիր, ակումբը նաև իր պատմության մեջ առաջին անգամ մտել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլ:

«Ռեդ բուլը թևեր է տալիս». ինչպես հայտնի բրենդը գրավեց ֆուտբոլը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա