Logo

Ովքեր կփոխարինեն COVID-19-ի պատճառով Գերմանիայի հավաքականի՝ ինքնամեկուսացած 5 ֆուտբոլիստներին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.11.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Ովքեր կփոխարինեն COVID 19 ի պատճառով Գերմանիայի հավաքականի՝ ինքնամեկուսացած 5 ֆուտբոլիստներին - Ովքեր կփոխարինեն COVID-19-ի պատճառով Գերմանիայի հավաքականի՝ ինքնամեկուսացած 5 ֆուտբոլիստներին
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 10 տուր

14 Նոյեմբեր 2021 - 21:00

1

Հայաստան

4

Գերմանիա

0 - 1 Կայ Հավերց - 15`

0 - 2 Իլկայ Գյունդոգան - 49`

0 - 3 Իլկայ Գյունդոգան - 50`

1 - 3 Հենրիխ Մխիթարյան - 59`

1 - 4 Յոնաս Հոֆման - 64`

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի հավաքականի այսօրվա մարզումը չեղարկվել է հավաքականում կորոնավիրուսի դեպքի պատճառով:

Հանսի Ֆլիկը փոփոխություն է կատարել հավաքականի հայտացուցակում, քանի որ 5 ֆուտբոլիստ, նշված դեպքով պայմանավորված, կարանտինային ռեժիմում է:

Հավաքական են հրավիրվել «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Բոտե Բակուն, «Մոնակոյի» հարձակվող Կևին Ֆոլանդն ու «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Մաքսիմիլիան Առնոլդը:

Միաժամանակ նշենք, որ Լիխտենշտեյնի ու Հայաստանի հավաքականների դեմ խաղերին չեն մասնակցի Ֆլորիան Վիրցն ու Նիկո Շլոտերբեկը, որոնք վնասվածք ունեն:

Bild-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստը Նիկլաս Զյուլեն է:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա