Logo

Վրաստանի հավաքականն առաջին անգամ կխաղա Եվրոպայի առաջնությունում

00:19 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր:

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում վրացիները հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին Հունաստանի հավաքականին։ Թբիլիսիում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։

Վճռորոշ դարձան Հունաստանի հավաքականի կիսապաշտպան Անաստոսիոս Բակասետասի ու հարձակվող Գեորգիոս Յակումակիսի վրիպումները։ Վրացիների հաղթական 11-մետրանոցն իրացրեց լեհական «Լեխի» ֆուտբոլիստ Նիկա Կվեկվեկսկիրին։

Վիլի Սանյոլի գլխավորած թիմը Եվրո-2024-ում կխաղա F խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Թուրքիայի ու Չեխիայի հավաքականների դեմ։

Եվրո-2024, որակավորման փուլ, անցումային փլեյ-օֆֆ, եզրափակիչ

Վրաստան - Հունաստան` 0-0 (11-մետրանոցներով` 4-2) (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա