Logo

Եվրո-2024. Վրաստանի ու Նորվեգիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

22:40 / 28.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում մեկնարկեց Նորվեգիայի թիմի դեմ տնային ոչ-ոքիով՝ 1-1:

Խաղի մեկնարկից 15 րոպե անց հյուրերի կազմում հաշիվը բացեց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը: 60-րդ րոպեին Վրաստանի հավաքականի պատասխան գոլը խփեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Գեորգես Միկոտաձեն:

Հիշեցնենք, որ վրացիները բաց էին թողել առաջին տուրը, իսկ Նորվեգիայի հավաքականը հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին:

Վրաստանի ու Նորվեգիայի հավաքականները մեկական միավորով ընտրական A խմբում բաժանում են 3-4-րդ տեղերը: Խմբի առաջատարներ Շոտլանդիան ու Իսպանիան ունեն երեքական միավոր և երկրորդ տուրում կմրցեն իրար դեմ:

Եվրո-2024, ընտրական փուլ, երկրորդ տուր

A խումբ

Վրաստան - Նորվեգիա՝ 1-1 (տեսանյութ)

Գեորգես Միկոտաձե, 60 - Ալեքսանդր Սյորլոտ, 15

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա